Այսօր Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այցելել է Գեղարքունիքի մարզի Ազատ բնակավայրում տեղակայված զորամասի հրդեհից տուժած զինծառայողներին՝ Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնում:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի պատճառով 15 զինծառայող է զոհվել, եւս 3-ը, ըստ պաշտոնական տեղեկության, այրվածքներ են ստացել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ