Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խորը ցավով տեղեկացանք ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողների և երեք վիրավորների մասին։
Դժբախտ պատահարի պատճառով զոհվել են Մասիս համայնքի Դաշտավան գյուղի բնակիչ Մուշեղ Համբարչյանը և Դարբնիկ գյուղի բնակիչ Սերգեյ Կևորկովը։
Ցավակցում եմ Մ. Համբարչյանի և Ս. Կևորկովի ընտանիքի անդամներին, հարազատներին։ Ուժ ու տոկունություն ձեզ։
Կարդացեք նաև
Վշտակցում եմ նաև բոլոր զոհվածների ընտանիքների անդամներին, հարազատներին։
Շուտափույթ ապաքինում վիրավորներին։
Փառք ու խոնարհում»: