44-օրյա պատերազմից հետո մեր բոլոր զորամասերը գտնվում են ադրբեջանցիների նշանառության տակ և թիրախավորված են, դրա համար մեր զորքերը դուրս են բերվել զորամասերից և տեղակայվել են տարբեր բնակավայրերում: Այդ բնակավայրերից մեկում էլ տեղակայված էր այն սակրավորաինժեներական վաշտը, որտեղ տեղի է ունեցել այդ հրդեհը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե որքանո՞վ էր վաշտին հատկացված կացարանը համապատասխանում պահանջվող նորմերին:
«Բնակավայրերում, որտեղ տեղակայված են զորամասերը, կան շինություններ, կան բնակարաններ, որոնք հարմարեցված են եղել, որ տվյալ ստորաբաժանումն ապրի, բայց պայմանները հակահրդեհային այն ծառայությունները, որոնք պետք է ամեն ինչ անեին, որ նմանատիպ բաներ չլիներ, դրանք թերացել են, չեն արել, անփույթ են եղել և պետք է իրենց համապատասխան պատիժը կրեն, բոլորն էլ թերացել են»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը:
Մելքոնյանի դիտարկմամբ՝ օրինակ, տվյալ վաշտի հրամանատարությունը, գնդի հրամանատարությունը, գումարտակի հրամանատարությունը, յուրաքանչյուրն իր ծառայության գծով, պետք է ստուգեր՝ հակահրդեհային միջոցներ այնտեղ կայի՞ն թե ոչ, կրակմարիչներ կայի՞ն, թե ոչ, համապատասխան արկղերում ավազ կա՞ր լցված թե ոչ: Մելքոնյանի համար զարմանալի է նաև որ կացարանի պատուհաններին ամրացված ճաղավանդակների առկայությունը, ինչը ևս համապատասխան մարմինները ժամանակին չեն նկատել ու արձանագրել:
«Դռները, որ պետք է դուրս բացվեն, ներս են բացվել, վառարանը ոչ թե պետք է քնասենյակում լիներ, այլ նախասենյակում ու շատ այդպիսի բաներ կան որ կանոնակարգված է բանակում, բայց հետևող պետք է լիներ, որ հետևեին՝ այդ բաները չլիներ։ Ամեն մեկը, որ պիտի իր ծառայությունը տաներ, չի տարել, անփույթ է եղել»,- նկատեց Մելքոնյանը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Մի մոռացեք, որ 44-օրյա պատերազմը եղել է Արցախում և որ թե ՀՀ-ում…