Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ապահովել, որ Լաչինի միջանցքը բացվի և Ադրբեջանը պատասխանատվություն կրի». Միչիգանի հայ համայնքը հանդիպել է սենատոր Գարի Փիթերսի հետ

Հունվար 19,2023 18:09

Վաշինգտոն – Ս.թ. հունվարի 18-ին Միչիգանի հայ համայնքը հանդիպեց սենատոր Գարի Փիթերսի (Դեմոկրատ, Միչիգան) հետ և քննարկեց մարդասիրական ճգնաժամն Արցախում՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական արգելափակման հետևանքով, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Մենք մեծապես գնահատում ենք սենատոր Փիթերսի աջակցությունն ու բարեկամությունը և անհամբեր սպասում ենք աշխատել իր և իր գործընկերների հետ՝ ապահովելու, որ Լաչինի միջանցքը բացվի, և որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործողությունների համար», – հայտարարեց Համագումարի նահանգային տնօրեն Ջոն Ջամջենյանը։

«Ռոջեր Բասմաջյանի կողմից կազմակերպված հանդիպումը ճիշտ ժամանակին հնարավորություն ընձեռեց մեզ կիսվելու համայնքի մտահոգություններով և հրատապ գործողությունների անհրաժեշտությամբ՝ Արցախի հայ ժողովրդին օգնելու համար»,– հավելեց Համագումարի նահանգային խորհրդի նախագահ Քորին Խեդերյանը:

Հայ համայնքը շարունակում է ահազանգել Լաչինի միջանցքի մեկ ամսից ավելի արգելափակված լինելու մասին, ինչը հանգեցրել է Արցախի հայ ժողովրդի համար կործանարար մարդասիրական ճգնաժամի։ Անցյալ շաբաթ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեզը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Ջեք Ռիդը (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), նամակ ուղարկեցին վարչակազմին՝ «Բայդենի վարչակազմից պահանջելով ուժեղացնել ջանքերը՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մեկամսյա արգելափակմանը», և «Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել քաղաքացիական բնակչության հասանելիությունը սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների նկատմամբ արգելափակելու համար»:

Ի հավելումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելուն, Համագումարը նաև շարունակում է կոչ անել, որպեսզի լիովին կիրառվի ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևը, որ Գլոբալ Մագնիտսկու պատժամիջոցները կիրառվեն Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայ ժողովրդի դեմ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար, և որ ԱՄՆ-ն աջակցության լուրջ փաթեթ տրամադրի՝ օգնելու Ադրբեջանի կողմից պետականորեն հովանավորվող շրջափակման և ահաբեկչության քաղաքականությունից տուժած հայ ժողովրդին:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031