Հունվարի 19-ին, ժամը 13:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ․ Համբարձումյան փողոցում գտնվող մթերային խանութի տանիքում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։56-ին, մարվել՝ 15։26-ին։ Խանութի տանիքում (մոտ 50 քմ) այրվել են կենցաղային իրեր։
ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն