Խորապես ցնցված ենք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհի մասին լուրից, ինչի հետևանքով զոհվել է 15 զինծառայող ու կան վիրավորներ:
Մեր ցավակցությունը, վշտակցությունը և զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին ու մտերիմներին, մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին`շուտափույթ ապաքինում:
Միաժամանակ, առանց այլևայլության հայտնում ենք համոզմունք, որ տեղի ունեցած ողբերգությունը պետական ապիկար կառավարման հերթական դրսևորումն է: Հայ ժողովուրդն այլևս պարտավոր է համապատասխան հետևություններ անել և քայլեր ձեռնարկել, որպեսզի օր առաջ ձերբազատվի ավեր, մահ ու կորուստ բերող ներկա ռեժիմից:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ