Գեղարքունիքի մարզի N զորամասի հրդեհի հետեւանքով մահացած Պավլիկ Աբազյանը Տավուշի մարզի Աչաջուր գյուղից էր։ Նա 19 տարեկան էր, երկար տարիներ զբաղվել է կյոկուսինկայ կարատե մարզաձևով, եղել է Իջևանի մարզադպրոցի լավագույն սաներից։
Մարզական ընկերները հայտնեցին, որ Պավլիկ Աբազյանը ունեցել է բազմաթիվ մարզական հաջողություններ, հաղթանակներ գրանցել տարբեր առաջնություններում։ Նա ընտանիքի միակ որդին էր, ամռանը պետք է զորացրվեր։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Պավլիկ Աբազյանի ֆեյսբուքյան էջից