ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ՊՆ N զորամասում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Ցավով տեղեկացանք այս գիշեր Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի ՀՀ ՊՆ N զորամասում հրդեհի պատճառով տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որը 15 զինծառայողի մահվան և 3 վիրավորի պատճառ է դարձել:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորների և անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հղում Հայաստանի Հանրապետության մեր հայրենակիցներին և զոհվածների հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը ՝մաղթելով ոգու ամրություն, համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Անդառնալի կորստի այս ծանր պահին մենք ձեզ հետ ենք:
Կարդացեք նաև
Աստված զորավիգ համայն հայությանը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին