Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը

Հունվար 19,2023 16:19

Եվրախորհրդարանը երեկ տեղի ունեցած քննարկման արդյունքում բանաձև է ընդունել Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Բանաձևում մասնավորապես ասվում է.

Ա. Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը ՝ Լաչինի միջանցքը, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից արգելափակվել է Ադրբեջանից ինքնահռչակ բնապահպանների կողմից, ինչը խաթարել է առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների, այդ թվում ՝ պարենի, վառելիքի և դեղորայքի հասանելիությունը Լեռնային Ղարաբաղում ապրող 120,000 մարդու համար ՝ փաստացի նրանց դնելով շրջափակման մեջ;

Բ. Հաշվի առնելով, որ շրջափակումը հանգեցրել է լուրջ հումանիտար ճգնաժամի, որն էապես ազդել է բնակչության առավել խոցելի խմբերի վրա, ինչպես նաև ծանր հիվանդ հիվանդների փոխանցումը գործնականում անհնար է, քանի որ այս իրավիճակի արդյունքում մեկ մարդ Է զոհվել, բացի այդ՝ հարյուրավոր ընտանիքներ մնում են բաժանված;

1.Հաշվի առնելով, որ այս հումանիտար ճգնաժամն էլ ավելի է խորացել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ բնական գազի մատակարարումների խախտման պատճառով, ինչի արդյունքում տները, հիվանդանոցներն ու դպրոցները մնացել են առանց ջեռուցման;

2.Հաշվի առնելով, որ աջակցելով Լաչինի միջանցքի շրջափակմանը՝ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, որով Ադրբեջանը պետք է երաշխավորի միջանցքով երկու ուղղություններով տեղաշարժվող մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգությունը;

3.Հաշվի առնելով, որ Լաչինի միջանցքի օգտագործման խոչընդոտները խոչընդոտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին և խաթարում միջազգային վստահությունը;

Եվրոպական Խորհրդարանը՝

1.Ափսոսանք է հայտնում Լաչինի միջանցքի շրջափակման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողբերգական հումանիտար հետևանքների կապակցությամբ;

2.Կոչ է անում Ադրբեջանին հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը ապահովելու համար ազատ տեղաշարժը և հիմնական ապրանքների ու ծառայությունների հասանելիությունը՝ դրանով իսկ երաշխավորելով տարածաշրջանի անվտանգությունն ու բնակիչների ապրուստի միջոցները;

3.Ընդգծում է համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքները և զերծ մնալ իր սադրիչ հռետորաբանությունից, որով հայերի նկատմամբ խտրականության կոչ է անում և դրդում հայերին լքել Լեռնային Ղարաբաղը;

4.Կոչ է անում Ադրբեջանին զերծ մնալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև տրանսպորտային, էներգետիկ և կոմունիկացիոն կապերի հետագա գործունեության խափանումից;

5.Խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների պաշտպանների և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին որպես քավության նոխազ օգտագործելու գործելաոճը և կոչ է անում ԵՄ–ի ու անդամ պետությունների ներկայացուցչություններին աջակցել նրանց աշխատանքին;

6.Դատապարտում է ռուս «խաղաղապահների» անգործությունը, գտնում է, որ անհրաժեշտ է շտապ բանակցություններ վարել նրանց ՄԱԿ-ի մանդատով ԵԱՀԿ միջազգային խաղաղապահներով փոխարինելու շուրջ;

7.Կոչ է անում միջազգային կազմակերպություններին անարգել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար;

8.Կոչ է անում ՄԱԿ կամ ԵԱՀԿ փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք ՝ տեղերում հումանիտար իրավիճակը գնահատելու համար;

9.Կոչ է անում անհապաղ վերսկսել առանց նախապայմանների Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա հիմնված բանակցությունները;

10.Կոչ է անում ԵՄ-ին ակտիվ մասնակցություն ունենալ և ապահովել, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս Բաքվի ակտիվության, Ռուսաստանի ապակառուցողական դերի և Մինսկի խմբի անգործության պատանդը չլինեն;

11.Հանձնարարում է խորհրդարանի նախագահին այս բանաձևն ուղարկել Հայաստանին, Ադրբեջանին և միջազգային ինստիտուտներին։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031