Ermenihaber. Հրապարակվել են Ստամբուլի Քադիր Հաս համալսարանի պրոֆեսոր Մուսթափա Այդընի համակարգմամբ իրականացված «Թուրքիայի միտումները» հետազոտության արդյունքները։
2022թ․ նոյեմբերի 3-ից դեկտեմբերի 12-ը Թուրքիայի 26 նահանգում 1000 մարդու մասնակցությամբ անցկացված սոցհարցումների ընթացքում պարզվել է Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկը։
Ըստ այդմ՝
1.Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ) – 57.6%
Կարդացեք նաև
2.Իսրայել – 55%
3.Սիրիա – 52.8%
4.Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) – 52.5%
Ի դեպ, Հայաստանը 2021թ. այդ ցանկում զբաղեցնում էր 1-ին հորիզոնականը (60.9%)։
«Ըստ ձեզ՝ Թուրքիան պե՞տք է ջանք գործադրի ստորև թվարկված երկրների հետ հարաբերությունները կարգավորելու համար» սոցհարցման շրջանակում տրված հարցին ի պատասխան՝ պատասխանողների 60.2%-ը տվել է «ոչ» պատասխանը (2021-ին՝ 66.2%, 2020-ին՝ 71.3%, 2019-ին՝ 62.6%), իսկ 20.3%-ը՝ «այո» պատասխանը ( 2021-ին՝ 14.4%, 2020-ին՝ 9.5%, 2019-ին՝ 11.7%), 25․7%-ը նշել է, որ գաղափար չունի։
Հետազոտության շրջանակում հարցվածներին տրվել է նաև հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք վերաբերվում այս կամ այն էթնիկ խմբի ներկայացուցիչներին հարևան լինելու փաստին»։
Հարցվածների 35.1 տոկոսը նշել է, որ չի ցանկանա կամ միանշանակ չի ցանկանա հարևան լինել հայի հետ։ Անցանկալի հարևանների ցանկի երկրորդ տեղում հույներն են (32.1%), երրորդում՝ արաբները (22.1%)։