Սպուտնիկ Արմենիա. Այս տեսքն ունի հիմա Գեղարքունիքի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանը, որտեղ գիշերը հրդեհ էր բռնկվել։
Sputnik Արմենիայի` դեպքի վայրում գտնվող թղթակիցներին հաջողվել է մանրամասներ իմանալ ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից։
▪️Ինժեներասակրավորային վաշտի կացարանում, մուտքի մոտ տեղադրված է եղել փայտի վառարան։ Ուժեղ կրակի բռնկման պահին վերակարգի զինծառայողները եղել են բակում, իսկ անձնակազմը ներսում քնած է եղել։
▪️Ուժեղ կրակից քնած զինծառայողներից մի քանիսը ծխահարվել են, իսկ մյուս մասը փորձել է դուրս գալ, բայց քանի որ հենց մուտքի մոտ է եղել կրակը, չեն կարողացել։
Կարդացեք նաև
▪️Վերակարգի զինծառայողները ներս են մտել, որպեսզի օգնության հասնեն, բայց նրանք էլ են այրվել։
▪️Վանդակաճաղերով պատուհանից մի քանի հոգի փորձել են դուրս գալ, ըստ երևույթին`հենց վիրավոր զինծառայողներն են։
▪️Տեղում քննչական գործողություններն ավարտվել են։
Լուսանկարները՝ Սպուտնիկ Արմենիայի: