Լրահոս
Օրվա լրահոսը

Հետաքրքիր է, որ Լավրովը հնչեցնում է միայն ադրբեջանական կողմի բողոքները, եւ այդպես ոչ բառացի, բայց, ըստ էության, «արդարացնում է» միջանցքի շրջափակման փաստը. Լաուրա Բաղդասարյան

Հունվար 19,2023 14:16

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, հղում անելով ադրբեջանական կողմի բողոքներին, որ Լաչինով հայկական ականներ են տեղափոխվել պատերազմից հետո եւ տեղադրվել են ադրբեջանական դիրքերի մոտ, ասել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, «իհարկե, առանձին նշված է, որ ռազմական նշանակության բեռներ տեղափոխվել չեն կարող»։

Բացում ենք այդ հայտարարությունն ու մի անգամ էլ ենք ուշադիր կարդում 6-րդ կետը, որտեղ խոսվում է Ադրբեջանի մասին, որը երաշխավորում է միջանցքով անխափան երթեւեկը, ու խաղաղապահների մասին, որոնք իրականացնում են միջանցքի նկատմամբ վերահսկողությունը։

Միջանցքով ռազմական բեռների փոխադրման մասին ընդհանրապես ոչ ի ձեւակերպում չկա։ Եվ չէր էլ կարող լինել, հակառակ դեպքում ինչպե՞ս պետք է միջանցքով իրականացվեր հենց խաղաղապահների համար, այդ թվում նաեւ ռազմական նշանակության բեռների փոխադրումը։

Հետաքրքիր է, որ Լավրովը հնչեցնում է միայն ադրբեջանական կողմի բողոքները, եւ այդպես ոչ բառացի, բայց ըստ էության «արդարացնում է» միջանցքի շրջափակման փաստը։

Լավրովն առաջարկել է, ինչպես ինքն է ասում, «պարզ բան»։ Լաչինով երթեւեկող ամեն մի տրանսպորտային միջոց կստուգվի խաղաղապահների կողմից, այնպես ինչպես դա ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ։ Իբրեւ թե մինչեւ հիմա նրանք այդ միջոցները չէին ստուգում ու չէին վերահսկում։

Հա, ու մի բան էլ։ Լավրովը, իհարկե, լավ հասկանում է, որ երբ ադրբեջանական կողմը խոսում է հայկական ականներ հակամարտության գոտի տանելու մասին, ապա այդպես մեղադրում է ոչ միայն հայերին, այլեւ ադրբեջանական ու հայկական դիրքերի միջեւ կանգնած վերահսկողներին՝ ռուսական կողմին։ Բայց հո այդ մասին բարձրաձայն չեն ասելու։ Ոչ ադրբեջանցիները, ոչ էլ ռուսական կողմը։ Նրանք իրենց հաշիվներն ունեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031