Իսլանդիայի արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահ Թորդիս Gոլբրուն Ռեյքֆյորդ Գիլֆադոտիրը կոչ է արել պատկան մարմիններին բացել Լաչինի միջանցքը:
«Ինձ մտահոգում է Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց ավելի ու ավելի անկայուն մարդասիրական իրավիճակը Լաչինի միջանցքի մեկ ամիս շարունակվող շրջափակման հետևանքով ։
Կոչ եմ անում պատկան մարմիններին արագ վերականգնել միջանցքով տեղաշարժի ազատությունը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար։
Ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին լուծել իրենց մտահոգությունները երկխոսության միջոցով և պատրաստ եմ նպաստել այս ուղղությամբ նրանց ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ