Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում շարունակվող շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 83-րդ առաջնության վեցերորդ տուրում առաջատարը՝ գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը, առաջին պարտությունը կրեց։ Նա սեւ խաղաքարերով զիջեց Ռոբերտ Հովհաննիսյանին։
Չնայած պարտությանը, Մանուելը 4,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Տուրում հաղթանակներ տարան նաեւ գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանն ու Արամ Հակոբյանը։
Նրանք Ռոբերտ Հովհաննիսյանի հետ միասին 4,0-ական միավորով հետապնդում են Մանուել Պետրոսյանին։
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ