Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի կանանց 78-րդ առաջնության 6-րդ տուրից հետո կանանց միջազգային գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը 4,5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հետաքրքիր պայքար է ընթանում մրցանակային մյուս երկու տեղերի համար։ Յուրաքանչյուր տուրից հետո մասնակիցների դասավորության մեջ նոր փոփոխություններ են տեղի ունենում։
Մասնավորապես, մեդալների համար պայքարին մասնակցելու լուրջ հայտ են ներկայացնում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը, Ռուսաստանից Հայաստան տեղափոխված Պոլինա Կոբակը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը եւ Ասյա Եդիգարյանը, որոնք 3,5-ական միավորով մրցաշարային աղյուսակում նույն հերթականությամբ բաժանում են 2-րդից 5-րդ հորիզոնականները։ Ընդ որում, այս եւ մյուս շախմատիստուհիները նաեւ պատրաստ են ձեռնոց նետել առաջատարին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ