«Արցախի համար ես ի՞նչ ասեմ, ծիծաղս լաց եմ դարձրել, սգավորված մարդ եմ։ Իմ համար հարազատ հայրենիք է, իմ երիտասարդության տարիները ես նվիրել եմ Արցախին։ Հիմա որ ժողովուրդն էս վիճակում ա, ես ի՞նչ վիճակում պիտի լինեմ»։ Արցախում ստեղծված իրավիճակի մասին երեկ այսպես արտահայտվեց ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Երանոսյանը, որը ժամանակին կռվել է Արցախի համար։ Հարցրինք՝ ինչպե՞ս է պատկերացնում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի լուծումը, եւ եթե ճիշտ է, որ բանակցել են Արցախի ու Ադրբեջանի իշխանությունները, ու պետք է մոտ օրերս բացվի Լաչինի միջանցքը, ի՞նչ է կարծում, ինչի՞ դիմաց, ի՞նչ գնով պետք է բացվի այդ ճանապարհը։ Հնարավո՞ր է՝ ինչ-որ զիջումների գնով, օրինակ՝ ադրբեջանական անցակետ տեղադրվի, կամ Արցախից զորքն ու ծանր տեխնիկան ամբողջությամբ հանվեն։ Սա կարո՞ղ է լուծում համարվել։
«Ես ի՞նչ ասեմ, դիվանագետները կասեն, քաղաքական գործիչները կասեն։ Համենայնդեպս, եթե գան էդ տարբերակին, ուրեմն դրանով արդեն տալիս են հարցին լուծում»,- ասաց նա։
– Իսկ Ռուբեն Վարդանյանի հետ հույսեր կապո՞ւմ եք, կկարողանա՞ Արցախի համար որեւէ բան անել։
– Կերեւա ամեն ինչ էլ․․․ Գնացել ա այդ մարդը կոչով, օր ու գիշեր քունը կտրել ա, ինչ-որ մի բանի ուզում ա հասնի, մարդիկ կան, որ ասում են՝ չէ, խի՞ պիտի ինքն էնտեղ լիներ, ինքը գիտե՞ք ով ա․․․
– Իսկ Արայիկ Հարությունյա՞նը։
– Ես Արայիկ Հարությունյանի անունը չեմ էլ ուզում լսեմ, նման մարդու ես չեմ էլ ուզում լսացած լինեմ։ Բայց արի՝ էսօր դրանց շատ չանդրադառնանք։ Ես մենակ ցավում եմ էսօր Արցախի համար։ Դա իմ համար երկրորդ հայրենիք ա, ես կյանք եմ դրել, ես ախպերներ եմ կորցրել Արցախի համար։ Իմ համար սրբություն ա Արցախը։ Մարդիկ մոռացել են դա, բայց Աստծու պատիժը կստանան իրենք, եթե մոռացան Արցախը։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: