Ազգային ժողով-կառավարություն երեկվա հարցուպատասխանի ժամանակ Գավառ համայնքի մանկապարտեզի վճարներին վերաբերող հարցով նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, 2021-ի դեկտեմբերի 5-ի Գավառի ՏԻՄ ընտրությունների ժամանակ հաղթանակ չտարած Նարեկ Գրիգորյանը հանդես եկավ: Նա տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին խնդրում էր պարզաբանել Գավառի ավագանու այն որոշումը, ըստ որի՝ համայնքի մի շարք մանկապարտեզներ վճարովի են դարձել, իսկ վճարովիների ամսավճարն էլ կրկնակի կամ եռակի անգամ թանկացել է:
Մի կողմ թողնելով Գորիգորյանի կողմից մատնանշված հարցի սահամանադրականությունը՝ արձանագրենք՝ պատգամավորի՝ խորհրդարանում հնչեցրած հարցն էթիկական առումներով կարծես թե ոչ այդքան տեղին է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ըստ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենք»-ի 3-րդ հոդվածի 4-րդ ու 5-րդ կետերի՝ պատգամավորն իր լիազորություններն իրականացնելիս չի կարող առաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, ինչպես նաև՝ իր պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի չի կարող օգտագործել:
Բանն այն է, որ Նարեկ Գրիգորյանը Գավառի ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն էր, ու այժմ, փաստացի, խոսելով Գավառի ավագանու որոշումներից՝ խախտում է պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքի էթիկայի վերաբերյալ դրույթները: Ակներև է, որ նա, երևույթի կողմերից մեկը լինելով, խնդիրը փորձում է սեփական շահին ծառայեցնել:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։