Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջին շրջանում մենք տեսնում ենք հետընթաց, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. Պետդեպ

Հունվար 19,2023 12:26

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հունվարի 18-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղ ունեցած հեռախոսազրույցից հետո պատրաստվում է զրուցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը նոր հանդիպում է նախապատրաստում, Փրայսն ասել է.

«Մենք պատրաստվում ենք անել այն, ինչն ի վերջո առավել օգտակար է: Անցած տարեվերջին մի քանի հանդիպումներ եղան գործընկերների հետ՝ պետքարտուղարի նախագահությամբ, եռակողմ հանդիպում եղավ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ: Մենք դա արեցինք Բլեր Հաուսում: Մենք դա արեցինք Նյու Յորքում: Իհարկե, վերջին շրջանում մենք հետընթացի ենք ականատես եղել, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մենք ցանկանում ենք տեսնել, որ կառուցողական երկխոսությունը կվերադառնա հունի մեջ: Մենք պատրաստ ենք երկկողմանի համագործակցության. մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ, ԵԱՀԿ-ի հետ կամ, եթե և երբ տեղին է, եռակողմ ձևով, ինչպես դա արել ենք նախկինում»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031