Լրահոս
Օրվա լրահոսը

Հերի՛ք է մամուլին ճնշեք. լրատվամիջոցներն արձագանքում են պատգամավորի հայտարարությանը. «Ժողովուրդ»

Հունվար 19,2023 11:39

«44-օրյա պատերազմի ժամանակ մենք դեպքերի ականատես եղանք, որ մեդիամասնագետները, լրագրողներն այնպիսի բովանդակություն էին տարածում, որը վտանգավոր էր ոչ միայն քաղաքացիների առողջությանը և կյանքի համար, այլ կարող էր պետական անվտանգության խնդիր առաջացնել». սա Զարուհի Բաթոյանի՝ ԱԺ երեկվա նիստին հնչեցրած «փայլուն» միտքն է:

Բանն այն է, որ պատգամավորին չի բավարարում կառավարության հեղինակած «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններով նախատեսված մեդիասահմանափակումները: ՔՊ-ական պատգամավորը կարծում է, որ նախագիծը «լավարկման» կարիք ունի, թերևս նկատի ունենալով, որ սահմանափակումները պետք է էլ ավելի խստացվեն:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն արձագանքում է՝ «Իշխանությունն այնքան շատ վնաս է հասցրել երկրին, բնակչության առողջությանը, բնակչության ապագային, որ մենք հազարապատիկ հրապարակումներ էլ անենք՝ չմտածված, վտանգավոր, վնասի չափին չենք կարող անգամ մոտենալ, դրանք սար ու ձորի տարբերություն են: Ավելի ճիշտ կլիներ, որ իրենք մի օրենք ընդունեին, որ ՔՊ-ականները, իրենց իշխանության ներկայացուցիչները զրկված լինեին որևէ հայտարարություն անելու , հոդված գրելու, հարցազրույց տալու հնարավորությունից»,-ասում է նա:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն այս առիթով ասաց, «Օրինակելի կլիներ, եթե Բաթոյանն իր թիմակիցների կողմից ուղղորդվող անորակ լրատվություն հաղորդող անհասցե կայքերի փակումից սկսեր իր սահմանափակումների ակցիան: Մարդկանց ուղեղները լվացող, ցածրորակ լուրեր հաղորդող իշխանական կայքերի պատերազմական սուտ լուրեր տարածող կայքերը թողած, ի՞նչ սահմանափակումներից է խոսում պատգամավորը: Հերի՛ք է մամուլին ճնշեք. «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն են փակում, զարգացնում պերֆեկթիվիներ ու դեռ խոսում որակյալ լրագրությունից», -ասաց Քնար Մանուկյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031