Հունվարի 18-ին ժամը 18:58-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների 21 հասցեում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է էլեկտրավահանակ:
Ժամը 18:59-ին փրկարար ուժերի վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր: Տեղ հասնելուց պարզվել է, որ այրվում է էլեկտրահաշվիչի լարերը: Շենքը հոսանքազրկվել է, որից հետո հրշեջ-փրկարարները մարել են կրակը: Հրդեհի մասին հաղորդվել է «Արցախէներգո» ՓԲԸ-ին:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր բնակիչներին. հովհարային անջատումների և հոսանքի հաճախակի տատանումների ժամանակ ցուցաբերել զգոնություն։
Կարդացեք նաև
Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների, գազի բալոնների օգտագործման ժամանակ՝ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն