«Լաչինի միջանցքի շրջափակումը սկանդալ է։ Հարյուր հազարավոր մարդիկ շրջափակված են»,- Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի ընթացքում հրավիրված «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով հրատապ բանավեճ-քննարկման ժամանակ հայտարարեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պիտեր Վան Դալենը (ԵԺԿ, Նիդերլանդներ)։
Նշենք, որ այսօր Եվրոպական խորհրդարանն Ադրբեջանին դատապարտող և Լաչինի միջանցքը հրատապ բացելու պահանջով բանաձև կընդունի։
Պիտեր Վան Դալենի համոզմամբ՝ այդ սկանդալը մասամբ նաև հրահրվել է Եվրոպական Միության կողմից։ Նա մանրամասնեց․ «Այս սկանդալը մասամբ նաև հրահրել է Եվրոպական միությունը։ Դա հրահրվել է Բաքվի բռնապետի հետ գազային գործարքներով։ Դրանով նա առաջ գնաց։ Դադարեցրեք այս գազային գործարքները, մենք պետք է կառուցենք օդային կամուրջ դեպի այդ տարածաշրջան»։
Եվրախորհրդարանի պատգամավորի փաստմամբ՝ Ադրբեջանի հետ կարելի է խոսել միայն պատժամիջոցների լեզվով։ Նա ասաց․ «Ադրբեջանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն, մենք չենք կարող խոսել Բաքվի բռնապետի հետ։ Միայն պատժամիջոցները կարող են նրան իր տեղը դնել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ