Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի կապակցությամբ պաշտոններից ազատվել են՝
2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը (լուսանկարում)
2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը
2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, թիկունքի պետ, գնդապետ Շիրազ Խաչատրյանը
Կարդացեք նաև
2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Օհանյանը
ՀՀ ԶՈւ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Մազմանյանը
Պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից կազատվեն նաև
➖բրիգադի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Ռուդիկ Հակոբյանը,
➖բրիգադի հրամանատարի տեղակալ թիկունքի և ԿՇԾ գծով, փոխգնդապետ Գոռ Աղեկյանը,
➖բրիգադի ինժեներական ծառայության պետ, կապիտան Տիգրան Ղազարյանը,
➖բրիգադի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար, կապիտան Գոռ Սարգսյանը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՎԱՀՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ 2-ՐԴ ԲԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՐՊՈՒՍԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի.
Վահրամ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: