Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մի՞թե Ղարաբաղում բացի հայերից այլ բնակչություն էլ կա, թե՞ քպականներն արդեն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքն» էլ են ընդունում․ «Փաստ»

Հունվար 19,2023 09:00

Որոշակի ժամանակ Փաշինյանի պատգամավորներն Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացների հարցում լուռումունջ էին, ձայնները դուրս չէին գալիս։ Հնարավոր է՝ դա կոնկրետ հանձնարարություն էր, հնարավոր է՝ տոնական թմբիրից դեռ դուրս չէին եկել: Երևի երկուսն էլ: Այդուամենայնիվ, ֆիքսենք, որ նրանք ինքնուրույն նույնիսկ լռել չեն կարող։ Շատ տիպիկ բնորոշում տրվեց ժամանակին իշխող ուժի պատգամավորների մասին, թե նրանք Նիկոլի «ուսապարկի» կարգավիճակում են։ Բայց, ահա, նույն «ուսապարկերն» արդեն սկսել են ակտիվանալ ու, մեկը մյուսին հերթ չտալով, հայտարարություններ անել Արցախի հետ կապված։

Ու ինչքան խոսում են, այնքան շատ են ինքնախոստովանական «ցուցմունք» տալիս իրենք իրենց դեմ՝ օր օրի ավելի բացելով իրական դեմքերն ու նպատակները: Ու քանի որ քպականները առաջնորդվում են ոչ թե պետության, այլ Փաշինյանի գծած ուղեծրով, ուստի նրանք մեկը մյուսի հետևից սկսեցին այնպիսի հայտարարություններ անել, որոնք ոչ միայն հայկական շահերը չեն սպասարկում, այլև բխում են թշնամու շահերից ու խոսույթից։ Օրինակ՝ քպականներն անընդհատ շրջանառության մեջ են դնում «Ղարաբաղի հայերը» արտահայտությունը։ Այսպիսի տերմինոլոգիան ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին, քանի որ դա տարիներ շարունակ եղել է հենց նրանց ձևակերպումը։

Մի՞թե Ղարաբաղում բացի հայերից այլ բնակչություն էլ կա, թե՞ քպականներն արդեն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքն» էլ են ընդունում:

Կամ՝ մեկ այլ պատգամավոր էլ հայտարարում է, թե Արցախի հարցն արդեն պատերազմով լուծվել է։ Սա ի՞նչ է, եթե ոչ ադրբեջանական թեզերի հայելային արտապատկերում։ Չէ՞ որ Ադրբեջանը ցանկանում է ամեն կերպ ցույց տալ, թե պատերազմից հետո Արցախի հարցը լուծվել է, և այլևս չկա Ղարաբաղ անունով կազմավորում։ Մյուս կողմից՝ մարդիկ պարզ ասում են՝ Արցախի հարցը պետք է լուծվեր, պատերազմով լուծել ենք, էլ ի՞նչ եք ուզում: Նույն պատգամավորը նաև հայտարարում է, թե Թուրքիան մեզ երբեք չի սպառնացել։

Լավ, հասկացանք, որ հրահանգ են կատարում, բայց մի՞թե կարելի է այդ աստիճան կեղծել իրականությունը։ Արդյոք Թուրքիա՞ն չէր, որ Արցախյան պատերազմի ժամանակ վարձկան ահաբեկիչների էր ներգրավում Արցախի դեմ պատերազմի, իսկ Թուրքիայի փոխնախագահն իրենց խորհրդարանում հպարտանում էր, որ ազգային հետախուզության կազմակերպությունը կարևոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում, թե՞ այդ ահաբեկիչներին այլմոլորակայիններն էին բերել։ Ստացվում է, որ այն նարատիվները կամ խոսույթը, որ ադրբեջանական կողմը հորինում և շրջանառության մեջ է դրել տարիներ ու հիմա էլ զարգացնում է դրանք, կրկնում ու շրջանառության մեջ են դնում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031