Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես են «լեգիտիմացվում» արտառոց գաղափարները

Հունվար 19,2023 10:00

Ես հակիրճ հիշեցնեմ, թե ինչ է նշանակում «Օվերտոնի պատուհան»: Ենթադրենք, որեւէ երկրում հայտնվում է մեկը, որն ասում է՝ «մարդակերությունը լավ բան է»: Բնականաբար, դա հասարակության մեջ շոկ է առաջացնում՝ այս ինչե՞ր է ասում, ինչպե՞ս կարող է 21-րդ դարում մարդը նման բան ասել: Հետո սկսվում է քննարկումը՝ ո՞վ ասաց, ինչո՞ւ ասաց: Այնուհետեւ հայտնվում են մարդիկ, որոնք ասում են, որ ինչ-որ դեպքերում նման բան ասելը ռացիոնալ լուծում է: Որոշ ժամանակ անց քննարկում է սկսվում՝ մարդուն ուտելուց առաջ պետք է խորովե՞լ, թե՞ տապակել; Եվ մի քանի ամսից հասարակությունը բաժանվում է երկու մասի՝ մարդակերության կողմնակիցների եւ հակառակորդների: Եվ լրագրողներին, ի դեպ, սկսում են մեղադրել՝ ինչո՞ւ չեզոքություն չեք պահպանում եւ հրապարակավ հանդես եք գալիս մարդակերության դեմ: Ահա սա՛ է «Օվերտոնի պատուհանի» էությունը, եւ սոցցանցերի դարում ցանկացած արտառոց գաղափար ասպարեզ բերելը եւ դրա շուրջ քննարկում կազմակերպելը՝ մեկից մեկ է:

Մի քանի ամիս առաջ դժվարությամբ կպատկերացնեի, որ որեւէ հայ փաստացի ասեր՝ եթե Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում ծածանվի ադրբեջանական դրոշը, հայերն այդ պարագայում հանգիստ եւ ապահով կյանք կունենան Արցախում: Կամ՝ որ Լաչինի միջանցքը փակելն ադրբեջանցիների կողմից շատ բնական, տրամաբանական քայլ է: Բայց հիմա հասկանում եմ (խոստովանեմ՝ ուշացումով), որ ամբողջ նախորդ ընթացքը, 2018-ից սկսած, նախապատրաստում էր այդ պնդումները եւ հասարակական համապատասխան տրամադրությունները: «Թալանչիների», «նախկինների», իսկ այնուհետեւ՝ ռուսների շուրջ հյուսվող պատումներն ընդամենը «սոուս» են՝ հիմնական ծրագիրն իրականացնելու համար:

Հասարակական կարծիքը նախապատրաստվում էր այսօրվան, երբ բացահայտ ասվում է, որ Արցախում պետք է իշխեն ադրբեջանցիները, եւ դա այնտեղ ապրող հայերի համար շահեկան կլինի: Պարզ է, որ նման բան ասողները շատ լավ գիտեն, թե ինչ կլինի: Պարզապես իրենց ասածը հասարակական դիմադրության չի հանդիպում: Երբ միջին վիճակագրական հայաստանցուն ասես, որ ադրբեջանցիների տիրապետության ընթացքում հայերը կկոտորվեն կամ կարտաքսվեն, նա, առանց որեւէ տրամաբանության, կպատասխանի՝ «բա նախկիննե՞րը, բա ռուսնե՞րը»:

Հաջորդ քայլը կլինի՝ ընտելացնել հասարակական կարծիքն այն մտքի հետ, որ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստանի Հանրապետություն, իսկ «անկլավները» պետք է հանձնվեն հարեւան երկրին: «Ընտելացնելու» գործընթացն արդեն սկսվել է, արդեն բացվել է «Օվերտոնի պատուհանը»: Եթե այդ «վերադարձի» եւ «հանձնման» ծրագիրն իրականացվի, ապա Հայաստանի Հանրապետությունն այլեւս գոյություն չի ունենա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Շնորհակալություն:

  2. Հայ says:

    Այո,ես էլ եմ նկատել, սկսում են խոսել Սյունիքով հնարավոր միջանցքների մասին։
    Ավելի լավ է մարդակերությունից խոսել, քան Սյունիքով միջանցք տալուց։

  3. Ջորդանո Գալիլյան says:

    “Բայց հիմա հասկանում եմ (խոստովանեմ՝ ուշացումով), որ ամբողջ նախորդ ընթացքը, 2018-ից սկսած, նախապատրաստում էր այդ պնդումները եւ հասարակական համապատասխան տրամադրությունները: «Թալանչիների», «նախկինների», իսկ այնուհետեւ՝ ռուսների շուրջ հյուսվող պատումներն ընդամենը «սոուս» են՝ հիմնական ծրագիրն իրականացնելու համար:”

    Լավ է ուշ, քան երբեք…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    Ես էլ եմ ուշացումով (2018-ին Խաչատուրովի դեմ գործ հարուցելուց հետո) հասկացել, որ գործ ունենք հենց դավաճանական խմբակի հետ, որը գիտակցված կերպով, սառնասրտորեն, քայլ առ քայլ իրականացնում է իր ծրագիրը՝ դուրս քշել այստեղից ռուսներին ու ամբողջովին հրաժարվել Արցախից…

  5. Սահակ Հակոբյան says:

    Ափսոս, կրկին “հայի հետին խելք”։ Կարևորը 2021 թվականին հաջող պայքարեցիք Քոչարյանի դեմ։ ՎԱՅԵԼԵՔ

    • Blog_H says:

      Ներողութիւն, այս փաստարկը ի զօրու կ’ըլլար, եթէ 2021ին ՔՊն չստանար արտայայտուած քուեների բացարձակ մեծամասնութիւնը:

      Եթէ ստանային, ասենք, արտայայտուած ձայների 30% , կարեւոր չէ թէ մնացեալ քուէարկողները որո՞ւ են տուել իրենց ձայները: (Այսինքն, 30%ը իսկ շշմեցուցիչ թիւ մը կ’ըլլար, բայց դեռ յոյս մը կու տար…)

      2018ին, Սերժ Սարգսյանի հրաժարականին յաջորդ օրը, բոլոր խելքը գլխին հայերը պէտք է որ, հրապարակային եւ բուռն կերպով, դէ՛մ արտայայտուէին՝ Փաշինյանի վարչապետ դառնալուն:

      Կ’ընէր, տարբերութիւն: Եւ նոյնիսկ եթէ չընէր, գոնէ այդ բոլորին խիղճերը աւելի հանգիստ կ’ըլլային այսօր:

  6. Blog_H says:

    . 2018-ի սկսածին նախածրագրուած, կանխամտածուած արդիւնքը չէ՝ այժմու վիճակը:
     
    Այս հաստատումի փաստը՝ 2021ի ընտրութիւնների արդիւնքն է. առաւել, անկէ առաջ եւ վերջ, մինչեւ օրս իսկ, երկրի բնակիչների տկար ու թոյլ պայքարը այս վարչակարգին դէմ. որեւէ փաստարկ բաւարար չէ, արդարացնելու համար այդ իրողութիւնները, տուեալ կացութեան մէջ:
      
    . Ուրեմն «Օվերտոնի պատուհանի» հարց չկայ, այս նիւթին մէջ:

    Համեմատաբար զանգուածային չափերով մարդակերները կային արդէն, առաջ որ մարդակերութիւն քարոզողները մէջտեղ ելլէին. եւ երբ որ վերջինները հասան բացարձակ Իշխանութեան, նախապէս եւ ի սկզբանէ – ոմանք, ի ծնէ – մարդակերները, ազատ զգացին իրենք ալ իրենց կեցուածքը յայտնելու. կամ գործօն կերպով, կամ էլ՝ պարզապէս լռութեամբ. ու 2021ի քուէներով. ներառեալ չարտայայտուած քուէները:
     
    (. Իսկ իրաւացի չէ՞ լրագրողներին այպանելը, որ ոչ միայն խոչընդոտ չհանդիսացան մարդակերութեան շարժումին, այլ նաեւ յաճախ հանրութեան ներկայացուցին դրա տեսակէտները. բոլո՞րն են, որ ատենին չանդրադարձան թէ ինչ է կատարւում, թէ որքան latent մարդակերութիւն կայ արդէն, թէ ինչպէս հենց այդ են սնանում (pun intented) յանկարծ փողոցը ղեկավարող նրանց տիպարները. թէ աւելի շուտ բոլորն են, որ չուզեցին գնալ հոսանքի դէմ…)

    Հետեւաբար՝ բարի ախորժակ հիմա, մարդակերների պետերին: Վարի խաւերին բան չի հասնիր, չի մնար ուտելու: Անոնք կը կշտանան սակայն Մարդակերութեան յաղթանակով միայն:

  7. Aha says:

    My initial opinion about this executive was shaped with the 2018 Khachaturov and Kocharyan judicial cases and was basically the following until the war. Nikol being an ideological (not intellectual) heir to LTP, he would attempt to solve the Karabakh issue based on principles and approaches favored by the first president and he would have to do it quickly as to not be toppled by a potential coup. Hence his priority to isolate and marginalize his most serious rivals (Kocharyan, many generals, a part of the Karabakh leadership, pro-Russians, etc). Also, in order to maintain his power and not talk about sensitive matters (Karabakh, war, peace, national security) he would have to monopolize the attention of the people with subjects that the latter like to hear (Sashik’s 50, Robik’s 4, Tushonkas, Tovmasyan’s pen, etc). A trick as old as the oldest civilizations, his rating would thus remain intact, and it worked. Moreover, the entire constitutional court saga was in my opinion to prepare the ground for serious constitutional changes that would lead to geopolitical changes (Russian bases, extraterritorial corridor, karabakh, referendum on 3rd republic turning into an ideologically very different 4th republic, etc).

    In my mind it was obvious that all the noise, lies, theatricals, lives, FB statuses, and populism was being done to divert the attention of the people from serious projects that would have been otherwise very unpopular. But I thought that there was a ‘the end justifies the means’ logic behind it. That ultimately Mnatsakanyan, Nikol, and the forces behind them were cooking something good for the Armenian people, with good intentions. If lies and populism would help us avoid war and settle serious geopolitical issues, I thought, then maybe it is worth it. Machiavellian but overall for the good of the people, that was the prevalent idea in my mind.

    Then the war happened, the defeat, Nikol did not resign, Armenia was invaded, we lost hundreds of additional soldiers, no peace in view, Karabakh is on the verge of being emptied, and the enclaves to be returned. Finally, Azerbaijanis coming back to Armenia will basically seal the fate of the Armenian republic. The new Nairi-to-29800 republic sounds like the latest bullshit of this government. I don’t know if people around Nikol, including his bodyguards, realize what is at stake.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031