Մի մեծ սիրուն ընտանիք ապրում է այստեղ՝ Չորրորդ գյուղի ինտերնատում, զարդարված գույներով դեմքերը՝ ամառվա առատ բնության տեսքերով, սիրուն կերպարներով, ոնց երեխաները զվարճալի տարազներով: Ժպտում են, փայլում, նայում երկրի կարգերին:
Շատ շատերը խոր ծերության ընթացքում այսպես ապրում են հաշտ, խաղաղ: Պապիկ-տատիկներ են, թառամող այգու ծառերի, սիրուն ծաղիկների նման: Ինչ է կյանքը՝ աննկարագրելի հրաշք, քանդակագործական, նկարչական, առասպելական, պատմական, որով անցնում է մարդկային կյանքի պատմության ճանապարհը: Աննկատ երազի նման, ոնց որ քնած վիճակում, երբ արթնանում ես, անցածը հետ չես կարող վերադարձնել, ով է իմանում, թե ոնց է հայտնվել այստեղ:
Շատ պարզ է, դրա մասին գրելու կարիք չկա, բայց մի բան եմ ուզում նշել՝ ի պատիվ մեր ղեկավարների, որոնք ջանք չեն խնայում մեր բարեկեցության համար:
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր ապահովում են մեր բարեկեցությունը, տնօրենից մինչեւ իր իսկ աշխատակազմ: Մենք շրջապատված ենք բարի մարդկանցով:
Կարդացեք նաև
Հիմա գրեմ իմ մասին. պոետ, երաժիշտ, բայց բախտս այսպես է վիճարկվել, որ գտնվում եմ այս տուն-ինտերնատում 2016թ.-ից մինչ այսօր: Չեմ ուզում ամեն բան գրել, այսպես ասած՝ ամեն ինչ եմ, արհեստի, թե արվեստի մեջ: Դե, իհարկե, բոլոր մարդիկ ունեն խորհրդի կարիք, օգնելու կարիք, իհարկե, ես նրանցից մեկն եմ, որ օգնում եմ շատերին իմ խորհրդով, իմ ապրած կյանքի իմաստությամբ:
Մարդու առջեւ դրված է կյանքն ու մահը, ինչքան հաճելի են նրանք, եթե բարի են: Ծերությունից փախչելն անհնար է, այն մեծանում է ամեն ինչի հետ, մարդ, թե արարած, քար, թե երկաթ, ծաղիկ, թե լույս, վաղ թե ուշ այդ ճանապարհին ենք:
Համլետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պոետ, ծերանոց
«Առավոտ» օրաթերթ
18.01.2023