Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյանն իր վարկածն ունի՝ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցում է լինելու

Հունվար 18,2023 23:20

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի կողմից Հայաստանի հետ սահմանին գտնվող «Կոմանդոս» զորամաս եւ այլ զորամասեր կատարած այցը սովորական աշխատանք է, բայց Ադրբեջանի սովորական ռազմական աշխատանքը ուղղված է Հայաստանի դեմ, ներառյալ՝ Արցախը:

Նրա խոսքով՝ իրենց ցանկացած գործունեություն պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն իր այցի ընթացքում հանձնարարել է հետեւել  անձնակազմի լեռնային ինտենսիվ պատրաստվածությանը, ինչպես նաեւ հանձնարարել է զինծառայողների գործնական պարապմունքների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձնել մարտավարության մեթոդներին։

Ինչ վերաբերում է եվրոպացի դիտորդների՝ առաջիկայում 2 տարով Հայաստանում դիտորդական առաքելություն, այդ թվում նաեւ պարեկություն իրականացնելու նախաձեռնությանը՝ Կարեն Վրթանեսյանի համար մնում է հարցական՝ ինչ նպատակով են դիտորդները պարեկություն անելու. «Ինձ համար անհասկանալի է, ինչ է նախատեսվում  Հայաստանի ամբողջ տարածքում, որ իրենք պետք է Հայաստանի ամբողջ տարածքում ինչ-որ դիտորդական առաքելություն իրականացնեն, կարծես թե դրան որեւէ բացատրություն չի հնչել»:

Կարեն Վրթանեսյանն իր վարկածն ունի՝ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների վերաբնակեցում է լինելու. «Դա վարկած է, որը կյանքի իրավունք ունի: Հակառակ դեպքում  որն է իմաստը եվրոպացի  դիտորդներ բերելու Հայաստանի ամբողջ տարածքում ինչ-որ առաքելություն իրականացնելու մանդատով»:

Անզեն դիտորդները ինչ կկարողանան անել հնարավոր պատերազմի ժամանակ, փորձագետը նկատեց. «Առավելագույնը, որ կկարողանան անել, հուզիչ գրառումներ անել թվիթերում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական  դիտորդները ռազմական գործողություններ սկսելու դեպքում ուղղակի դուրս են գալիս ռազմական գործողությունների տարածքից: Այդպես եղավ Դոնբասում, այդպես է լինում բոլոր կոնֆլիկտների ժամանակ: Դիտորդների  աշխատանքային պայմանագրերում իրենց կյանքը վտանգելու հանգամանք չի նշվում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031