ՀՀ ՊՆ Զորակոչային և Զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի տարածքային Ն ստորաբաժանումից այսօր ծառայության մեկնեցին 2023 թ․-ի ձմեռային զորակոչի 2-րդ խմբի նորակոչիկները։ Իջևան քաղաքի և հարակից բնակավայրերի երիտասարդներին ճանապարհելու էին եկել նրանց հարազատներն, ընկերներն ու բարեկամները։
Նորակոչիկներից մեկի մայրը՝ տիկին Արմենուհին հերթով համբուրում էր բոլորի ճակատը և մայրական օրհնանք հնչեցնում։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ թեպետ անհանգիստ է, բայց հպարտ, որ որդին մեկնում է հայրենիքին ծառայելու։ Ապագա զինվորները մեկնելուց առաջ ստացան նաև առաջին անհրաժեշտության պարագաներով լի փաթեթներ՝ Իջևանի համայնքապետարանի կողմից։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ