Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ևս մեկ խոսուն ապացույց է այն մասին, որ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը կեղծ է, սին ու մտացածին». Մանե Թանդիլյան

Հունվար 18,2023 21:30

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով ապացուցում է, որ Արցախը և արցախցիները որևէ պարագայում չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում։

Արդեն մեկ ամսից ավելի Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով արցախցի 19 երեխաներ մնացել էին Գորիսում։ Երեկ երեխաները վերադարձել են Արցախ։  Նրան, ինչին բախվեցին երեխաները տուն վերադառնալիս, կանխատեսելի էր, ուստի նման ճանապարհով երեխաներին տեղափոխելն ակնհայտ վնաս է հենց նրանց համար։ Անհրաժեշտ էր հաշվի առնել երեխաների լավագույն շահը և ճիշտ գնահատել ռիսկերը, մոռացության չմատնելով, թե ինչ հոգեբանական ճնշումների էին ենթարկվել մեր երեխաները նախորդ անգամ, երբ հայտնվել էին Գորիս֊-Կապան ճանապարհին` ադրբեջանական թակարդում։ Պետք էր աշխատանք տանել ծնողների հետ և բացատրել, որ սա այն գինը չէ, որ երեխաները պետք է վճարեն` գուցե ամբողջ կյանքում, ընտանիքներին վերամիավորվելու համար։ Այդուհանդերձ, նրանք արդեն իրենց ընտանիքներում են։

Երեկ երեխաները ստիպված են եղել առերեսվել «խաղաղության» մասին ամպագոռգոռ հայտարարություններ անող ու միաժամանակ ամեն հնարավոր ու անհնարին առիթներով սադրող և ահաբեկող ադրբեջանցիների անթույլատրելի,  լկտի պահվածքին։

Իրենց «էկոակտիվիստներ» ներկայացնող ադրբեջանցիները Շուշի-Քարին տակ հատվածում՝ ճանապարհի շրջափակված մասում, կանգնեցրել են երեխաներին տեղափոխող մեքենան։ Քաղաքացիական հագուստով, դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ տեսախցիկներով ներխուժել են մեքենա, նկարահանել, ահաբեկել երեխաներին, ինչի արդյունքում մեկ երեխա ուշաթափվել է։ Որքան անմարդկային, հայատյաց, ստոր, և բարոյական բոլոր արժեքներից զուրկ պետք է լինել անպաշտպան երեխաներին այս աստիճան վախեցնելու համար։

Փաստացի գործ ունենք երեխաների իրավունքների բացահայտ ոտնահարման, նրանց անձնական կյանքին կամայական և ապօրինի միջամտելու և հոգեբանական անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության հետ. սրանք ոչ այլ ինչ են, քան հանցավոր, անթույլատրելի և պատժի ենթակա գործողություններ։

Ադրբեջանցիների՝ հայերի նկատմամբ ատելությունն ու բնաջնջման մոլուցքը տարածվում է անգամ անմեղ, անչափահաս երեխաների վրա։ Նրանք չեն ճանաչում ոչ մի օրենք ու սահման։ Սա ևս մեկ խոսուն ապացույց է այն մասին, որ Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգը կեղծ է, սին ու մտացածին։ Ուստի արցախցիների՝ իրենց հողում ապրելու իրավունքը անբեկանելի է ու կարիք ունի միջազգային հստակ ամրագրման՝ էթնիկ զտման աղետը արցախահայերի համար կանխելու նպատակով»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031