«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 19-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Ռայնիսի, Գոգոլի փողոցների՝ ամբողջությամբ, Ռուբինյանց – Կ․Ուլնեցի մայրուղու, Ռուբինյանց 18-28 համարների՝ իրենց կոտորակներով, Նորաշխարհյան, Շովրոյան փողոցների, Մյասնիկյան պողոտայի իրավաբանական բաժանորդների և առանձնատների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վեոլիա Ջուր ՓԲԸ