Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ արդյունքների է հանգեցնելու». Արարատ Միրզոյանը՝ Բերձորի միջանցքի մասին

Հունվար 18,2023 18:55

«Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք ադրբեջանական կողմին եւ արդեն մեկ ամիս է՝ արձագանք չունենք»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով դեկտեմբերի սկզբին Ադրբեջանին փոխանցած առաջարկների մասին:

Անդրադառնալով ԵՄ դիտորդական նոր առաքելության՝ Հայաստան ժամանելու մասին՝ Միրզոյանն ասաց, որ նախորդ առաքելությունը կարեւոր գործառույթ կատարեց Հայաստան-Ադրբեջան միջազգային սահմանին լարվածության աճի կամ հետագա էսկալացիայի կանխման գործում ու անշուշտ, հայկական կողմը դրական կվերաբերվի, եթե այդպիսի որոշում ընդունվի ԵՄ կողմից. «Տեղում լայն համագործակցություն կհաստատենք նրանց հետ»:

Արարատ Միրզոյանը նաեւ ասաց, որ ԵԱՀԿ-ում տեղի է ունեցել խորհրդի հատուկ նիստ՝ հայկական կողմի խնդրանքով ու նախաձեռնությամբ: Քննարկումը եղել է փակ ռեժիմով, բայց Միրզոյանը կիսվեց ընդհանուր տպավորությամբ. «Իմ ելույթին հաջորդեցին այլ ելույթներ ու միջազգային հանրությունը բավականին լավ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ, այդ թվում եւ ում կողմից ինչ է խախտվել, ինչ է արվում, ինչպիսի պարտավորություններ են խախտվել, ինչպիսի պարտավորություններ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում: Հստակ գիտակցում կա: Այդ միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ արդյունքների է հանգեցնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031