Լրահոս
Օրվա լրահոսը

Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար

Հունվար 18,2023 18:16

Յունիբանկը գործարկել է Google Pay ծառայությունը՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով պարզ և անվտանգ անհպում վճարումներ կատարել Android և WearOS համակարգերով աշխատող սարքերով: Քարտապանները կարող են Յունիբանկի Visa քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը ևս այսօր է գործարկվել, և վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ։

Անվտանգության մի քանի մակարդակների և Յունիբանկի քարտի պաշտպանվածության շնորհիվ Google Pay-ով վճարումներն ավելի ապահով են: Google Wallet-ին կցված քարտով վճարումների ժամանակ գործարքները կատարվում են վիրտուալ քարտի համարի (token) միջոցով: Թոքենը կապված է դինամիկ անվտանգության կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն զեղծարարությունից: Անգամ հեռախոսի կորելու դեպքում քարտապանը կարող է օգտվել «Գտնել իմ սարքը» գործառույթից՝ սարքը ցանկացած վայրից անմիջապես բլոկավորելու, նոր գաղտնաբառ կիրառելու կամ անձնական տվյալները ջնջելու համար:

«Google Pay-ն ապահովում է արագ, հեշտ և անվտանգ վճարումներ Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով աշխարհի ավելի քան 45 երկրում,- նշեց Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր մենեջեր Ջենի Չենգը: -Օգտատերերը կարող են իրենց դեբետային և կրեդիտային քարտերը հեշտությամբ կցել Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված»:

«Մեր հաճախորդների համար գնալով ավելի ընդունելի է դառնում թվային ապրելակերպը, և մենք նպատակ ունենք ճկունություն ցուցաբերել նրանց կարիքները բավարարելու հարցում: Մենք ուրախ ենք, որ Google-ի հետ մեր համագործակցության շնորհիվ կարող ենք մեր հաճախորդներին առաջարկել նոր թվային և հուսալի վճարման տարբերակ՝ ամենօրյա գործարքներն ավելի հեշտ և հարմարավետ դարձնելու համար: Դրա համար պարզապես պետք է կցել Visa քարտը Google Pay-ին և սկսել կատարել անհպում վճարումներ հեռախոսով»,- նշեց  Յունիբանկի պրոցեսինգի սպասարկման և վճարային համակարգերի վարչության պետ Գայանե Մինասյանը:

*Google Pay-ը և Google Wallet-ը Google ՍՊԸ-ի ապրանքային նշաններն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031