«Ես կրկին, ինչպես եւ անցած տարի, Թուրքիայից հրավեր եմ ստացել մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Եվ ըստ ամենայնի կմասնակցեմ այդ ֆորումին, որտեղ ենթադրաբար կլինի հանդիպում, քննարկում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ըստ նրա, դա շատ կարեւոր է՝ երկու երկրների հարաբերությունների զարգացման համար:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Միրզոյանն ասաց. «Այն, որ վերացել է երկու երկրների միջեւ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը, ես սա գնահատում եմ որպես բավականին դրական քայլ եւ էական առաջընթաց մեր երկխոսության գործընթացում, բայց կան բազմաթիվ այլ հարցեր, որոնց շուրջ խոսակցությունն առայժմ ընթանում է եւ մենք լիահույս ենք, որ առաջիկայում նաեւ մյուս պայմանավորվածությունները, կամ մյուս թեմաները, որոնց շուրջ խոսակցություն է ընթանում, իրականություն կդառնա»:
Նա վստահեցրեց, որ բավական երկար ժամանակ է՝ հատուկ ներկայացուցիչների հանդիպում չի եղել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ