Արարատի և Վայոց ձորի մարզերը միացնող Տիգրանաշեն գյուղը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար: Դեպի Սյունիք տանող միջպետական ավտոճանապարհի աջ կողմում, լեռներով շրջապատված ձորակում է ծվարած սահմանամերձ Տիգրանաշենը: Արտաքին լուսավորությունն այստեղ է անվտանգության, ապա նաև՝ համայնքի զարգացման ու ծախսերի խնայողության խնդիր է:
Նախորդ տարեվերջին, նորագույն տեխնոլոգիաները մարզեր հասցնելու և ենթակառուցվածքների արդի համակարգ ներդնելու նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) այստեղ աշխատանքներ են սկսել: Տիգրանաշենում կառուցվել է փողոցային լուսավորության նոր համակարգ: Տեղադրվել է 40 LED-լուսարձակ, լուսավորվել 1500 մ ճանապարհահատված:
«Տիգրանաշենի համար լուսավորությունն առաջանային խնդիրներից մեկն է. լինելով սահմանամերձ վարչական տարածք՝ առաջնայինը մարդկանց հարմարավետությունն է: Գյուղի ռելիեֆն այնպիսին է, որ ժայռերի ու սարերի միջև է գտնվում: Ավելի շատ ձորակի մեջ է: Մթությունն այստեղ ավելի շատ խանգարող հանգամանք է: Ինչքան լուսավորությունը լինի, այնքան ժողովրդի հարմարավետությունը շատ կլինի: Որքան գյուղը հարմարավետ ու ապահով լինի, այնքան բնակիչն էստեղ իրան հարմարավետ կզգա և ուրիշ տեղ գնալու կարիք չի զգա»,- ասել է Տիգրանաշեն և Պարույր Սևակ վարչական տարածքների ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը:
Շուրջ 11 տարի առաջ, գյուղն իր միջոցներով փորձել է ապահովել կենտրոնական փողոցի լուսավորությունը, սակայն ստացած արդյունքը չի արդարացրել սպասումները: Էկոնոմ լամպերով աշխատող հին լուսարձակները տեղադրվել են գյուղի էլեկտրամատակարարման հենասյուների վրա: Դրանց ապահոված լուսատվությունը եղել է ցածր, օգտագործված էներգիան՝ շատ: Հաճախակի շարքից դուրս գալու պատճառով, վերանորոգման կամ փոխարինման համար էլ առաջացրել են չնախատեսված լրացուցիչ ծախսեր: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) գործակցության արդյունքում, Տիգրանաշենում նախորդ տարի կառուցվել է լուսավորության ամբողջությամբ նոր ցանց: Գյուղում լուսավորել է կենտրոնական և երկրորդական 4 փողոց: Տիգրանաշենն ապահովվել է 80% լուսավորությամբ:
Կարդացեք նաև
Տիգրանաշենում ապրող նոր սերունդը համացանցի միջոցով փորձում է հետևել աշխարհում կատարվող տեխնոլոգիական առաջխաղացմանն ու զուգահեռներ տանել քաղաք-գյուղ զարգացման տեմպերի միջև: Իններորդ դասարանցի Լիանան արդեն ունի իր վերլուծությունն ու եզրահանգումները. տեխնոլոգիաների զարգացումը կարևոր է նաև Տիգրանաշենի համար: Նա վստահ է, որ ենթակառուցվածքների արդի համակարգերի ներդրումը և նոր տեխնոլոգիաներով աշխատող ցանցը, երկարաժամկետ դրական ազդեցություն կապահովեն իրենց գյուղում:
Լինելով տեղեկատվական ու հեռահաղորդակցային ընկերություն՝ Վիվա-ՄՏՍ-ը կարևոր արդարացված առաջնահերթություն է համարում ծախսարդյունավետ ենթակառուցվածքներ ներդնելու ռազմավարությունը: Ծրագիրը թույլ է տալիս կիրառել բնապահպանական, էներգախնայող ժամանակակից տեխնոլոգիաներ, ապահովել բարձր լուսատվություն, բայց սպառել 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է ավելի քան 120 մլն. դրամ:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր՝ Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով, սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։