Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀՀ ցանկացած քաղաքացու ցանկացած մտահոգություն, զգացում, սեր եւ ատելություն մերն է». Փաշինյան

Հունվար 18,2023 17:40

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն այսպիսի հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Իմ գնահատմամբ՝ խաղաղությունը ռեֆորմ է եւ ինչպես ցանկացած ռեֆորմ ունենում է դիմադրություն՝ ներքին եւ արտաքին: Խաղաղության օրակարգը կարող է ցավոտ տարրեր ունենալ: Ո՞րն է ՀՀ-ի գործիքակազմը, մեթոդները՝ դիմակայելու կամ չեզոքացնելու դիմադրողականությունը այդ գործընթացի, որոնք չեն ընկալում խաղաղությունը՝ ռեֆորմ»:

Փաշինյանն ասաց, որ խաղաղության օրակարգը մտածողություն է, որը որդեգրել է Հայաստանը ու այդ ճանապարհը հեշտ չի. «Դիմադրությունը ենթադրում է պայքար: Իսկ ո՞վ է ասել, որ այդ պայքարը մեր եւ ուրիշների մեջ է: Այդ պայքարը առաջին հերթին մեր եւ մեր մեջ է, որովհետեւ ոչ մեկը էմոցիաներից, պատմական հիշողությունից զերծ չի: ՀՀ ցանկացած քաղաքացու ցանկացած մտահոգություն, զգացում, սեր եւ ատելություն մերն է: Դա երեւի ժողովրդի կողմից ընտրված իշխանության առանձնահատկությունն է, որովհետեւ մենք զգում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է զգում, հասկանում ենք այնպես, ինչպես ժողովուրդն է հասկանում»:

Տարածված խոսք կա՝ ճիշտը մեկն է: Փաշինյանը հակադրվեց՝ ասելով, որ ճշմարտությունները շատ են, մենք պետք է գնանք այսպես ասած մեր ճշմարտության հետեւից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031