Այսօր բողոքի ցույց է տեղի ունեցել Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի մոտ: Հայ ցուցարարները եվրոպացի պատգամավորներից պահանջել են հնարավորինս արագ լուծումներ գտնել եւ կարգավորում տալ Բերձորի՝ արդեն 38 օր փակված միջանցքի ու դեպի Արցախ «կյանքի ճանապարհի» հարցին: Հիշեցնենք, Եվրոպական խորհրդարանում այսօր հրատապ քննարկում է հրավիրված այդ հարցով:
Ոստիկանները ցույցը ցրել են, թույլ չեն տվել, որ ցուցարարները մոտենան ԵԽ շենքին:
Ցուցարարներն իրենց բողոքի ձայնն, այնուամենայնիվ, արտահայտել են՝ Եվրոպական խորհրդարանի շենքի մատույցներում պարզելով պաստառներ եւ հնչեցնելով Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհն անհապաղ ապաշրջափակելու կոչեր: