Ermenihaber. Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է հայ հոգևորականների հետ
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ընդունել է այդ երկրում հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Պողոս Լևոն Զեքիյանին և հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Աբրահամ Ֆըրաթին։
Հանդիպման մասին թուրք նախարարը լսարանին հայտնել է Twitter միկրոբլոգի իր էջում արած գրառմամբ։ Սուլեյման Սոյլուն իր գրառման մեջ նշել է, որ արժեքավոր զրույց է ունեցել վերոհիշյալ հոգևորականների հետ, ինչի համար և հայտնել է շնորհակալություն։