Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող հանդես գալ Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնությունում: Նա երկրորդ շրջանում John Cain Arena կորտում համոզիչ հաղթանակ տարավ հյուրընկալող երկիրը ներկայացնող Ջեյսոն Կուբլերի նկատմամբ՝ 6:4, 5:7, 6:4, 6:2: Խաղը տեւել է 2 ժամ 53 րոպե:
Երրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափելու է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ