Լրահոս
Օրվա լրահոսը

Լավրովը հայտարարեց, որ հանդիպում է եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. հարցեր Արցախի իշխանությանը. Անժելա Էլիբեգովա

Հունվար 18,2023 16:41

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը

Լավրովը հայտարարեց, որ հանդիպում է եղել Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, ակնկալելով, որ շրջափակման հարցը շուտով կլուծվի։

38 օրվա ընթացքում և դրանից առաջ Ադրբեջանը մի շարք պահանջներ ա ներկայացրել, որոնց բավարարման դեպքում «կյանքի ճանապարհը» կբացվի։

Հարց Արցախի իշխանությանը #1
Արդյոք Ադրբեջանի որևէ պահանջ այդ ցանկից բավարարվելու համաձայնությո՞ւն եք տվել։

Հարց Արցախի իշխանությանը #2
Արդյոք ստացե՞լ եք միջազգային մակարդակում երաշխիք, որ ճանապարհը նորից չի փակվելու, եթե հանրայնորեն և պաշտոնական մակարդակում հնչեցված պահանջները չկատարվեն։

Հարց Արցախի իշխանությանը #3
Արդյոք կա՞ երաշխիք, որ նոր պահանջներ առաջ չեն քաշվի, եթե հայկական կողմը զիջի

Հարց Արցախի իշխանությանը #4
Ո՞վ է կրում պատասխանատվությունը պայմանավորվածությունների և դրանց չկատարման համար

Հարց Արցախի իշխանությանը #5
Ներիշխանական լարվածությունը կապ ո՞ւնի այդ բանակցությունների հետ, թե՞ ոչ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031