Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ օրերս տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, և հույս է հայտնել, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը շուտով կկարգավորվի:
«Բառացիորեն երեկ, թե դրա նախորդ օրը տեղի է Ադրբեջանի ներկայացուցչի հանդիպումը Արցախի ներկայացուցիչների հետ՝ Ռուս խաղաղապահ զորամիավորման հրամանատարության մասնակցությամբ: Ես կարծում եմ, որ հարցը մոտ ապագայում կկարգավորվի»,- ասել է Լավրովը 2022թ. ամփոփող ասուլիսի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության՝ Լաչինի միջանցքը պետք է երկկողմանի բաց լիներ քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղափոխման համար, բայց ոչ՝ ռազմական նշանակության փոխադրումների:
«Ադրբեջանցիները ներկայացրել են տվյալներ (հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են դրանք), որ հայկական կողմն այդ միջանցքով փոխադրել է ականներ, հետո, ի հեճուկս եռակողմ պայմանավորվածությունների, այդ ականներն օգտագործվել են ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող տարածքներն ականապատելու համար և այլն: Այնտեղ բազմաթիվ փոխադարձ մեղադրանքներ կան»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ Մոսկվան դրա համար առաջարկել է շատ պարզ լուծում. ռուս խաղաղապահ զորամիավորումն ունի բոլոր լիազորությունները՝ ստուգելու միջանցքով անցնող բեռները և համոզվելու՝ արդյոք դրան կրում են քաղաքացիական կամ հումանիտար բնույթ, թե ոչ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ