Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության տեղակայումը կարող է հակաարդյունավետ լինել. Լավրով

Հունվար 18,2023 15:41

Հայ-ադրբեջանական սահման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելություն ուղարկելու մտադրությունը շարունակում է մնալ ուժի մեջ, իսկ այնտեղ եվրոպացի դիտորդների տեղակայումը կարող է «հակաարդյունավետ լինել»: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը 2022թ. արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում:

«Մեզ մոտ մինչ այժմ կա պատրաստակամություն ՀԱՊԿ առաքելություն ուղարկել Հայաստանի և Ադրբեջանի սահման», -ասել է նա:

Լավրովը նաև նշել է, որ առանց Բաքվի համաձայնության ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը կարող է ստեղծել «դիվանագիտական գրգռիչներ»:

«Չնայած նրան, որ մենք դաշնակիցներ ենք, և որ [ՀԱՊԿ] առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը նախընտրում է պայմանավորվել ԵՄ-ի հետ, որպեսզի այնտեղ երկարաժամկետ տեղակայվի քաղաքացիական դիտորդների առաքելություն,- ասել է նա: -Դա Ադրբեջանի հետ սահմանն է, և թերևս, եթե այդ առաքելությունը տեղակայվի առանց Ադրբեջանի համաձայնության, այն կարող է պարզապես հակաարդյունավետ լինել: Սահմանին վստահության ամրապնդման փոխարեն այն կարող է ստեղծել դիվանագիտական գրգռիչներ»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031