Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի առաջարկությամբ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ՝ Գևորգ Սիմոնյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար:
Սիմոնյանը 2017-2019 թվականներին եղել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի պետի տեղակալը:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 6 խրախուսանք, 1 շնորհակալագիր և 1 պատվոգիր: Գիտական հոդվածների հեղինակ է:
Գևորգ Սիմոնյանը ծնվել է 1975 թվականի սեպտեմբերի 8-ին՝ Երևանում:
Կարդացեք նաև
Աշխատանքային գործունեություն
15.11.2019թ.– առ այսօր զբաղեցնում է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետի պաշտոնը:
2017-2019թթ. եղել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ:
2015-2017թթ. եղել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի տեղակալ:
2014-2015թթ. եղել է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ, այնուհետև՝ հիմնարկի պետի տեղակալ:
2010-2014թթ. եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ:
2009-2010թթ. եղել է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ:
2008-2012թթ. եղել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հրավիրված դասախոս:
2008-2009թթ. եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության սոցիալական,հոգեբանական և իրավական բաժնի պետի տեղակալ:
2007-2008թթ. եղել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հոգեբան:
2003-2007թթ. եղել է ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿ հիմնարկի հոգեբան:
Կրթություն
2008-2011 թվականերին սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետում (հեռակա ուսուցում):
2000-2002 թվականերին սովորել է Երևանի պետական համալսարանի, Պրակտիկ հոգեբանների վերապատրաստման կենտրոնում:
1998-1999 թվականերին ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
1993-1998 թվականերին սովորել է Երևանի պետական համալսարանի, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետում:
Այլ տվյալներ
2013թ. մայիսին ԱՄՆ-ում մասնակցել է «Քրեակատարողական ծառայողների կառավարման դասընթաց»-ին Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում:
13.01.2014-07.02.2014թ. վերապատրաստվել է ԱՄՆ-ի Վիսկոնսին նահանգի քրեակատարողական ծառայությունում «Ուսուցանողների ուսուցում» ծրագրի շրջանակներում:
Աշխատանքային գործունեության ընթացքում ստացել է 6 խրախուսանք, 1 շնորհակալագիր և 1 պատվոգիր: Գիտական հոդվածների հեղինակ է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:
ՀՀ արդարադատության նախարարություն