Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ուզո՞ւմ եք Բաքվի շահը սպասարկել, քավ լիցի, միայն թե դա մի՛ արեք ՀՀ քաղաքացու կողմից վճարվող հարկերով

Հունվար 18,2023 14:26

ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Որպես կանոն, ես աշխատում եմ շատ քիչ անդրադառնալ ՔՊ պատգամավորներին, իշխանական ներկայացուցիչներին և նրանց ապազգային մտքերին, քանի որ իմ հետազոտության թեման Ադրբեջանն է: Բայց քանի որ նրանց հակապետական ելույթները դառնում են ադրբեջանական քարոզչադաշտի մաս, ապա երբեմն հարկադրված եմ խոսել դրանց մասին: Վերջերս ՔՊ–ական մի պատգամավոր այնքան հեռուն է գնացել, որ արդեն արդարացնում է Բաքվի ագրեսիան Արցախի դեմ ու կոչ է անում հարմարվել: Նրան թվում է, թե դրանով միայն Արցախին կամ այնտեղ ապրող հայերին է վնասում, այնքան գիտակցում չկա, որ դրանով ուղղակի Բաքվին հրավիրում են հարձակվել մեզ վրա, հարց «լուծել» պատերազմով, հետո մենք դրան կհարմարվենք: Ես մի քանի անգամ հեգնանքով ասել եմ, ՔՊ պատգամավորները մրցում են «Հեյդար Ալիևի» մրցականի համար: Արդեն տպավորություն է, որ դա իրական մրցույթ է: Ուզո՞ւմ եք Բաքվի շահը սպասարկել, քավ լիցի, ազատ եք, միայն թե դա մի՛ արեք ՀՀ քաղաքացու կողմից վճարվող հարկերով, տեղափոխվեք Բաքու, դարձեք Ադրբեջանի քաղաքացի, մասնակցե՛ք «բաց ու թափանցիկ» ընտրություններին և գնացեք Մեջլիսում նստեք: Այնտեղ լավ քարոզչություն կանեք Ադրբեջանի օգտին: Թե չէ որքանո՞վ է ազնիվ նստել ՀՀ ԱԺ–ում ու խրախուսել Բաքվին՝ ՀՀ–ի կամ Արցախի դեմ նոր ագրեսիայի գնալ:

Նիկոլ Փաշինյանը վերջերս Արցախի իշխանություններին հորդորում էր զգույշ խոսել, թող նախ ինքն իրեն ու իր սեփական պատգամավորներին նման կոչ անի: Ի վերջո, այսօր 120,000 մարդ պատանդ է, որ դուք զիջման չգնաք հերթական անգամ: Փոխարենը առավոտից երեկո ներողություն խնդրեք ու աջակցություն հայտնեք Արցախում ապրող հայերին, զբաղված եք նրանց վնասելով: Արցախում ապրող հայը ոչնչով տարբեր չէ Սյունիքում, Գեղարքունիքում կամ Երևանում ապրող հայից: Դուք իրավունք չունեք նման կերպ խոսել այնտեղ ապրող մարդկանց մասին, որոնք այսօր անմարդկային ճնշման են ենթարկվում: Չե՞ք կարող օգնել, գոնե ձեր անճարությունը լուռ կուլ տվեք ու մի խոսե՛ք: Հերի՛ք է վնասեք մեր պետությանը ու մեզ բոլորիս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031