Կիևից արևելք գտնվող Բրովարի քաղաքում արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին, նրա տեղակալ Եվգեն Ենինը և նախարարության քարտուղար Յուրի Լյուբկովիչը, ինչպես նաև երկու երեխա։ Այս մասին հայտնում է Kyiv Independent-ը:
Կիևի նահանգապետ Օլեքսի Կուլեբան հայտնել է, որ ժամը 10:30-ի դրությամբ կա 18 զոհ, այդ թվում երեք երեխա, վիրավորվել է 29 մարդ, այդ թվում 15 երեխա:
Ուղղաթիռի կործանման վայրում հրդեհ է բռնկվել:
Ուկրաինայի օդային ուժերի խոսնակ Յուրի Իհնատն ասել է, որ առայժմ վաղ է խոսել կործանման պատճառների մասին, տարվում է քննություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ