ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական Խորհրդարանը վաղը կընդունի Արցախի շրջափակմանն առնչվող հրատապ բանաձև՝ ի թիվս այլնի դատապարտելով ադրբեջանական ագրեսիան և ներկայացնելով մի շարք պահանջներ, ինչին կանդրադառնանք հետո։
Հետաքրքիր է, որ ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոյի կողմից նախաձեռնված գործընթացը մեծ սատարում է գտել խորհրդարանի՝ կանաչների քաղաքական խմբի կողմից։
Շատ շառաչյուն և խոսուն ապտակ է եվրոպացի կանաչներից՝ ադրբեջանցի «բնապահպաններին»»։