«Արցախի հարց կոչվածը լուծվել է ինքը: Էն մնացածը, ինչի մասին մենք խոսում ենք, դա տեխնիկական պրոցես է, որը որ կընթանա: Էդ տեխնիկական պրոցեսի ընթացքում քննարկումներ կլինեն՝ Արցախի հայկական բնակչության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ»: «Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որեւէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որեւէ անգամ սպառնացել է, որեւէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»
Սա Գուրգեն Արսենյանն է՝ 2023 թվականի ռազլիվի։
Նկարում պատկերված է Գուրգեն Արսենյանը՝ 2013 թվի։ Երբ գնում էր Երևանի ավագանու ընտրություններին՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Մարդու, որը 10 տարի պայքարում էր Արցախի ինքնորոշման համար, և որն այսօր նույնպես իրատեսական է համարում Արցախի պետականությունը։ 2013-ին, դրանից առաջ ու հետո, Գուրգեն Արսենյանը մեկ բառ անգամ չի առարկել Վ. Օսկանյանին։ Ի դեպ, նրանք ընտրության էին գնում ԲՀԿ ցուցակով՝ մի կուսակցության, որի համար Արցախի ինքնորոշման իրավունքը և անկախ Արցախը հստակ ծրագրային դրույթ էին։ Բայց դա չէր խանգարում Գ. Արսենյանին՝ խոնարհաբար հանգրվանել ԲՀԿ խմբակցությունում։
Կարդացեք նաև
Իսկ Գուրգեն Արսենյանի քաղաքական բեմելն ավելի վաղ էր՝ 2003-ին, երբ ՄԱԿ կուսակցությունը հայտնի կոմերցիոն տեխնոլոգիաներով մտավ ԱԺ։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ թվականների «Հայկական Ժամանակ» օրաթերթում։
Հիմա հարց՝ 2003- իշխանություններին. ինչպե՞ս կարելի էր թույլ տալ բոլորին հայտնի մեթոդով ամբողջական խմբակցության հայտնվելը ԱԺ-ում։ Ինչպե՞ս և ինչո՞ւ, որ հիմա էլ Արսենյանը ունիսոն խոսի Ալիևի հետ։ Սև հումորի շրջանակներում՝ սա այն դեպքն է, երբ իսկապես «նախկիններն են մեղավոր»։
Եվ մի հարց էլ հազարավոր զոհերի, վիրավորների ընտանիքներին ու հայ ժողովրդին՝ ընդհանրապես. Արսենյանը Թուրքիայից երբեք վտանգ չի տեսել, բայց մենք հո տեսե՞լ ենք, թե թուրքական բայրաքթարները ինչպե´ս են սպանել մեր տղերքին, նրանց հատուկջոկատայինները և հրամանատարները ինչպե´ս են մասնակցել 44-օրյա պատերազմին, մենք հո լսո՞ւմ ենք, թե Էրդողանն ինչպես է ամեն անգամ սպառնում Հայաստանին, և թե ինչպե´ս օրեր առաջ Թուրքիան սատարեց Լաչինի ճանապարհի փակմանը, 44 օրյա պատերազմը սկսվեց թուրք-ադրբեջանական չդադարող զորավարժություններից անմիջապես հետո, իսկ այսօր էլ Կարսում մեծ զորավարժություններ են՝ մեր սահմանին, մեր՝ դեմ։
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ