Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հնչեցրած ուժի սպառնալիքների եւ ռազմատենչ հայտարարությունների հասցեատերերն առաջին հերթին միջազգային կառույցներն են. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 18,2023 11:04

Ադրբեջանի ղեկավարության հնչեցրած ուժի սպառնալիքների եւ ռազմատենչ հայտարարությունների հասցեատերերն առաջին հերթին միջազգային կառույցներն են: 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սկիզբ դրվեց արցախյան հիմնահարցի կարգավորման քաղաքական գործընթացներին, մինչդեռ պաշտոնական Բաքուն շարունակում է հիբրիդային պատերազմը՝ սպառնալով ողջ տարածաշրջանի կայունությանը: Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարն իր խոսքում սլաքներն ուղղում է նաեւ դեպի Արցախի Հանրապետություն՝ օգտագործելով «ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածք» ձեւակերպումը:

Այստեղ պետք չէ բացառել, որ Ադրբեջանը որոշակի վախեր ունի ՀՀ զինված ուժերի ստեղծման օրվա՝ հունվարի 28-ի հետ կապված, բայց փաստն այն է, որ վերջինս շարունակում է խստացնել ուժի սպառնալիքի դիրքերից հանդես գալու իր գործելաոճը: Այն առաջին հերթին խաթարում է բանակցային բնականոն գործընթացը: Այս գործելաոճից Բաքվին հրաժարվել ստիպել հնարավոր է միայն տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, ինչպես նաեւ միջազգային կառույցների գործնական կանխարգելիչ քայլերով:

Եթե Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարի վերջին հայտարարությունները հերթական ռազմական գործողության նախերգանքն են, ապա այն իրագործելու դեպքում հիմնական պատասխանատվությունը կընկնի նախորդ ագրեսիաներին ոչ համարժեք արձագանքած միջազգային կառույցների եւ գործընկեր պետությունների վրա: Եթե միջազգային ճնշման գործիքակազմը չի ազդում Ադրբեջանի վրա, ապա վերջիններիս առարկայական օժանդակությունը տարածաշրջանի խաղաղության պահպանմանը կլիներ առաջին հերթին ուժերի հավասարակշռության վերականգնմանն աջակցելը, իսկ նվազագույն դեպքում՝ սահմանային եւ շփման գոտիներ ՄԱԿ-ի մանդատով առաքելություններ ուղարկելը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031