Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սոֆյա Հովսեփյան. Աշխարհին պետք է ցույց տալ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սակայն այդ հարցերով զբաղվողն այսօր վոյաժների մեջ է. «Հրապարակ»

Հունվար 18,2023 10:48

«Այն թեզը, թե Արցախում կա խուճապ, եւ արցախցիները պնդում են, որ Լաչինի միջանցքը բացվելուն պես Արցախից հեռանալու են, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը` արցախցիները պնդում են, որ երբեք չեն հեռանալու իրենց հայրենի հողից, մնալու են եւ շարունակելու են իրենց պայքարը», – «Հրապարակի» հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որն արդեն մի քանի ամիս է՝ ամուսնացել է եւ բնակություն հաստատել Արցախում:

– 37 օր է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Արցախահայությունը չի՞ հուսահատվում այդ իրավիճակից:

– Արցախահայությունը չի հուսահատվում այս իրավիճակից, արցախահայությունը հուսահատվում է նրանից, որ իրապես զրկանքներ է կրում, սակայն որեւէ մեկը որեւէ բան չի անում: Այժմ Արցախին կարգավիճակ տալու ամենաճիշտ ժամանակն է: Աշխարհին պետք է ցույց տալ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, սակայն այդ հարցերով զբաղվողն այսօր փաստացի վոյաժների մեջ է: Ազգային ժողովի նախագահն ինչ-որ քաղաքական կապիկ բանավեճերի մեջ է մտնում, քննարկվում է խորհրդարանական ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցը, սակայն այսօր այդ նույն իշխանությունն ու ընդդիմությունը պետք է միասին ճղեին բոլորի կոկորդը, որպեսզի ուշադրությունը կենտրոնանար Արցախի վրա: Իրենց օրակարգը մարդկանց շեղելու ուղղությամբ է:

– Արդեն մի քանի ամիս է՝ բնակություն եք հաստատել Արցախում: Տեսակետներ են հնչում, որ Լաչինի միջանցքը բացվելուն պես Արցախից արտագաղթ կսկսվի տարբեր ուղղություններով: Հետաքրքիր է՝ երբ ճանապարհը բացվի, ինչպե՞ս եք Դուք վարվելու:

– Ես այսօր էլ կարող եմ Հայաստան վերադառնալ` Կարմիր խաչի օգնությամբ, սակայն մնալու եմ, բացվելուց հետո էլ ապրելու եմ այստեղ, քանի որ իմ տեղն այնտեղ է, որտեղ կա խնդիր: Կգամ հարազատներիս տեսակցության ու էլի կվերադառնամ Արցախ: Արցախում իմ կարիքը կա: Ինչ վերաբերում է այն թեզերին, թե իբր ճանապարհը բացվելուն պես Արցախը դատարկվելու է, մարդիկ արտագաղթելու են, իրականության հետ որեւէ կապ չունեն: Հակառակը` մարդիկ բոլորն անխտիր ասում են, որ մնալու են ու իրենց հողի համար պայքարելու են՝ ոչ մի տեղ չգնալով: Այնպես որ, արցախցիները երբեք ու երբեք չեն հեռանալու իրենց հայրենի հողից, մնալու են եւ շարունակելու են իրենց պայքարը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031