Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ վարչական դատարանում ակտիվ կերպով նշանակվել են ոստիկանության կողմից զինվորների ծնողներին դատի տալու նիստերը. «Ժողովուրդ»

Հունվար 18,2023 10:29

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում 44-օրյա պատերազմի հերոս Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, հայտնեց, որ արդեն 1 ամիս է, ինչ «Եռաբլուր»-ում տեղի ունեցած միջադեպի քրեական վարույթով առերեսումները կասեցվել են, մինչդեռ ՀՀ վարչական դատարանում ակտիվ կերպով նշանակվել են ոստիկանության կողմից զինվորների ծնողներին դատի տալու նիստերը:

Այսինքն՝ ոստիկանությունը հա՛մ քաշքշել է որդեկորույս մայրերին, հա՛մ էլ նրանց դատի է տվել: Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի էր ունեցել քաշքշուկ ոստիկանների եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների միջեւ, որից հետո ոստիկանները, բռնությամբ քաշքշելով ծնողներին, հեռացնում էին պանթեոնից:

Այս խայտառակ միջադեպով հարուցվեց քրեական գործ: Անցել է 5 ամիս, եւ մինչ օրս քրեական վարույթով որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայումս ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ոչ միայն հրաժարական չտվեց, այլեւ պաշտոն ստացավ եւ այս պայմաններում էլ դատի է տվել ծնողներին, պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել: Նկատենք, որ երեկ ՀՀ վարչական դատարանում, Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի առաջին նիստն էր:

Ի դեպ, նիստին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ, ներկա էր նաեւ հանձնաժողովի փորձագետը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031