Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Խոզի ճարպը՝ ամենաօգտակար մթերքներից մեկը․ փաստեր, որոնք հուշում են, թե ինչու արժե խուսափել տրանսճարպերից

Հունվար 18,2023 09:30

Տասնամյակներ շարունակ հագեցած ճարպերը, ինչպիսիք են կարագը, խոզի ճարպն ու յուղը, համարվել են սրտի հիվանդությունների առաջացման պատճառներից մեկը։ Արձագանքելով այդ մտահոգություններին, ինչպես նաև սննդի պատրաստման ավելի մատչելի տարբերակներ փնտրելով՝ սննդային արդյունաբերությունն աշխարհի տարբեր երկրներում կենդանական ծագում ունեցող հագեցած ճարպերը փոխարինել է տրանսճարպերով հարուստ հիդրոգենացված յուղերով՝ շուկան ողողելով յուղի ցածր պարունակությամբ մթերքներով։

Սակայն այդ փոփոխությունը բացասաբար անդրադարձավ մարդկանց առողջության վրա, քանի որ, ինչպես պարզվեց, տրանսճարպերը ազդում են որպես պրոօքսիդանտ՝ նպաստելով բջիջների վնասվածքներ առաջացնող օքսիդացման սթրեսին։

Տրանսճարպերը նաև ինսուլինի հանդեպ դիմադրողականության զարգացման հիմնական գործոններից են։

Երջանկահիշատակ կենսաքիմիկ Ֆրեդ Կումմերոուն՝ «Խոլեսթերինը մեղավոր չէ», «Խոլեսթերինը ձեզ չի սպանի, իսկ ճարպերը կարող են» գրքերի և բազմաթիվ այլ գիտական աշխատությունների հեղինակն առաջին  հետազոտողն էր, որը նկատել է, որ ոչ թե հագեցած ճարպերն են խցանում զարկերակները՝ նպաստելով սրտի հիվանդությունների զարգացմանը, այլ տրանսճարպերը։ Բացի դրանից, տրանսճարպերը կանխում են պրոստացիկլինի սինթեզը, որն անհրաժեշտ է արյան շրջանառության համար։ Երբ զարկերակները չեն կարողանում պրոստացիկլին արտադրել, ձևավորվում են արյան մակարդուկներ, որոնք վաղաժամ մահվան կարող են հանգեցնել։ Տրանսճարպերի օգտագործումը կապվում է նաև դեմենցիայի զարգացման վտանգի հետ։

Ֆրեդ Կումմերոուն իր երկարատև կյանքի ընթացքում պայքար մղեց տրանսճարպերի դեմ․ նրա մեծագույն ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ում արգելվեց դրանց կիրառությունը, այլ երկրներ նույնպես ընթանում են այդ ուղղությամբ։ Հայաստանում պարտադիր պայման է տրանսճարպերի առկայության վերաբերյալ տեղեկատվության մակնշումը մթերքների վրա։ 

Տրասճարպերի անվանումները մթերքի մակնշման ժամանակ

• Մարգարին,
• բուսական յուղեր,
• կակաոյի յուղի փոխարինիչ կամ էկվիվալենտ,
• հրուշակեղենային յուղեր,
• կաթնային յուղի փոխարինիչ,
• հիդրոգենացված յուղեր,
• բուսական սերուցք,
• պերեէթերիֆիկացված ճարպեր։

Խոզի պինդ և հալեցված ճարպը՝ շատ օգտակար սննդամթերք

Հետաքրքիր է, որ դեռևս 2015 թ․-ին PLOS ONE լրատվամիջոցը հրապարակել էր 1000 հում մթերքների վերաբերյալ վերլուծություն, որտեղ խոզի հում ճարպը 100 ամենաառողջ մթերքների շարքում գրավել էր 8-րդ տեղը։ Սակայն այդ ժամանակ այդ հրապարակումը հանրային լայն քննարկման չարժանացավ։

PLOS ONE-ի վերլուծությունը հիշեցնում էր, որ կենդանական ճարպերը մարդու սննդակարգի առողջ ու կարևոր բաղադրամասն են, և արհեստական փոխարինիչները դժվար թե ավելի օգտակար լինեն։

Հետազոտությունում խոզի ճարպի սննդային արժեքը գրեթե համարժեք է չիայի, դդմի սերմերի, նուշի ցուցանիշներին։

Խոզի ճարպը հարուստ է հետևյալ սննդանյութերով՝

  • վիտամին D,
  • օմեգա-3 ճարպաթթուներ,
  • մոնոչհագեցած ճարպեր ,
  • հագեցած ճարպեր,
  • խոլին։

Սակայն խոզի ճարպ ընտրելիս կարևոր, անգամ որոշիչ գործոն պետք է լինի այն, թե ինչ պայմաններում է պահվել կենդանին։

Այլ օգտակար յուղեր, որոնք կարող են հարստացնել սննդակարգը․ Ամերիկյան սննդաբան Ջոզեֆ Մարկոլայի տեսակետը

Կոկոսի յուղ -կոկոսի յուղը խթանում է նյութափոխանակությունը, դրական ազդեցություն ունի սրտի վրա, ունի նաև հակամիկրոբային ազդեցություն։

Կարագ– հում օրգանիկ կարագը հարուստ է արժեքավոր սննդանյութերով, ինչպիսիք են  A, D, E, K2 վիտամինները․ այն նաև հանքանյութերի ու հակաօքսիդանտների աղբյուր է։

Հալած յուղ – հալած յուղը ևս մեկ լավ ընտրություն է, որը հազարամյակներով օգտագործել են ամենատարբեր երկրների ժողովուրդները։

Ձիթայուղ– ձիթայուղը պարունակում է բոլոր այն օգտակար ճարպաթթուները, որոնցով հարուստ է խոզի ճարպը․ վերջին հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ անգամ տաքացնելիս ձիթայուղը չի ձևավորում վնասակար միացություններ՝ պահպանելով իր օգտակարությունը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031