Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՆԲ հետ Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը: Մտքեր են փոխանակվել մասնավորապես Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերի ընթացքի շուրջ: Փոխվարչապետը կարևորել է ԵՆԲ դերը վերոնշյալ ծրագրերի իրականացման գործում և ներկայացնել Կառավարության համար առաջնահերթ ուղղությունները, որոնց շուրջ հնարավոր է խորացնել Բանկի հետ հետագա համագործակցությունը: Քննարկվել են այդ թվում նաև տարածաշրջանային նշանակություն ունեցող ծրագրերում Հայաստանի մասնակցության ու ԵՆԲ հետ համագործակցության հեռանկարները:
Կարդացեք նաև
ՀՀ կառավարություն